Վիլնյուսի երիտասարդ առաջնորդների երկրորդ հանդիպումը բաց է դիմումների համար

15.07.2019, Հայտարարություն

Հոկտեմբերի 17-19-ը Լիտվայում կկայանա Վիլնյուսի Երիտասարդ առաջնորդների երկրորդ հանդիպումը: Այս տարվա աշխատանքային թեմաներն են ապատեղեկատվությունը, կեղծ նորությունները, պրոպագանդան, տեղեկատվության հասանելիության վերահսկողությունը և այլն:

Այս խնդիրների լուծման համար Վիլնյուսի Երիտասարդ առաջնորդների երկրորդ հանդիպումն օգտագործելու է փորձագետների գիտելիքներն ու դաշտում եղած քաղված դասերը:

Հանդիպումը կօգնի ստեղծել համախոհների ցանց, որը կկարողանա միասին աշխատել և նորարար մոտեցումներ կիրառել: Այդ նպատակով տարբեր երկրներից երիտասարդ մասնագետները՝ լրագրողներ, բլոգերներ, գրողներ, ակտիվիստներ, արվեստագետներ, հետազոտողներ, հանրային ծառայողներ և ոչ միայն:

Ծրագրի շրջանակներում տարբեր երկրներից հրավիրված մասնագետներ կան, որոնք ներկայացնելու են իրենց երկրի փորձը: Մեծ ուշադրության է արժանանալու մասնակիցների թիմային աշխատանքը, քանի որ հանդիպման նպատակն է համատեղ ուժերով մշակել նոր մոտեցումներ և ստեղծել բաց, անվտանգ և թափանցիկ տեղեկատվական միջավայր:

Կարող են դիմել 24-35 տարեկան համապատասխան մասնագետները, ովքեր ունեն նվազագույնը բակալավրի աստիճան, երեք տարվա աշխատանքային փորձ վերոնշյալ ոլորտներում և անգլերեն հաղորդակցության հմտություն:

Ընտրության ժամանակ մեծ ուշադրություն են դարձնելու դիմողի մոտիվացիային: Նորարարական մոտեցումներն ու գաղափարները ողջունելի են:

Ծրագրի բոլոր ծախսերը հոգալու է կազմակերպող կողմը: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?