Գրադարանում. Վաղինակ Ղազարյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

4plus հարթակի Պերոսնա նախագծի համար լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը երկար է աշխատել: Նա իր հերոսին սկզբում ուսումնասիրել է, մոտ երկու ամիս հետևել նրա առօրյային, որ հետո կարողանա ձևավորել մեկ մարդու պատմություն:

«Կարևորն այն է, որ լուսանկարիչը դառնա աննկատ»,- ասում է նա: 

Նրա համար հետաքրքիր էր, թե ինչպես է մոնտաժվում վերջնական նյութը, քանի որ հաճախ ստիպված է եղել հրաժարվել ամենագեղեցիկ պատկերներից հօգուտ  առաջին հայացքից ոչ կարևոր կադրերի:

«Տեքստն ու պատկերը պետք է փոխլրացնեն միմյանց: Ես բավականին չարչարվում եմ տեքստ գրելիս, բայց սովորում եմ»,- ասում է նա:

Վաղինակ Ղազարյանի «Տաթևիկ» պատմությունը արժանացավ «Թվապատում» մրցանակի «Գործող անձ. Homo Agendi» անվանակարգում:

«Միշտ ավելի հեշտ է նկարել շուկան, որը էկզոտիկ է, քան սուպերմարկետը: Առօրյան, որտեղ ոչ մի յուրահատուկ բան չկա, դա կյանքի «սուպերմարկետն է»,- ասում է Վաղինակ Ղազարյանը: 

Նրա կարծիքով՝ հիմա մեդիա դաշտում շատ են ֆոտոլրագրողները, իսկ դա նշանակում է, որ մեծացել է պահանջարկը:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *