Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ. Աջակցություն մեդիա արտադրությանը

08.05.2019, Հայտարարություն

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են «Աջակցություն մեդիա արտադրությանը» բաց դրամաշնորհային մրցույթ հայաստանյան լրատվամիջոցների համար:

Ծրագրի նպատակներն են՝ 

  • նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն) բարեփոխումների գործընթացի մասին տեղեկատվության տարածմանը, հանրային մասնակցության բարձրացմանը նպաստող իրազեկմանը՝ որակյալ մեդիա արտադրանքի ստեղծման միջոցով   
  • խթանել Հայաստանում մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված խնդիրների լուսաբանմանը

Կարող են  ներկայացվել նաև այլ որորտներին վերաբերող հարցեր, եթե դրանք ներկայացվում են թափանցիկության և հաշվետվողականության, ինչպես նաև մարդու իրավունքների  դիտանկյունից․ օրինակ՝ կրթություն, մշակույթ, առողջապահություն, բնապահպանություն և այլն։

Ծրագրի շրջանակներում դրամաշնորհային աջակցություն կտրամադրվի տարբեր հարթակներում (հեռուստատեսություն, ցանցային, տպագիր, ռադիո)  նորարարական մեդիա բովանդակության ստեղծման համար: Կազմակերպիչներն ակնկալում են յուրահատուկ և ստեղծագործական մոտեցումներ՝ առանց ժանրային սահմանափակումների։ 

Խրախուսվում են մուլտիմեդիա ժանրերի կիրառումը, ժամանակակից մեդիա գործիքների օգտագործումը,  լսարանի  մասնակցությունը բովանդակության ստեղծման գործընթացին, տարածմանը, քննարկմանը և այլ հնարքների կիրառումը։ 

Ստորև ներկայացված են հնարավոր, սակայն ոչ ամփոփ թեմաները, որոնք կարող են հիմք դառնալ առաջարկվող գաղափարների համար։ Ենթադրվում է, որ ծրագիրը ուղղված է լինելու մեկ խմբի, նշված թեմաներից մեկին կամ մի քանիսին, լինելու է հնարավորինս թիրախավորված․

  • Բարեփոխումների նոր օրակարգեր
  • Նախկինում արված ոլորտային բարեփոխումների ամփոփումներ և վերլուծություններ
  • Ոլորտային նոր առաջնահերթություններ
  • Կառավարման համակարգերի բարեփոխումներ

Դրամաշնորհի չափը կախված կլինի առաջարկի բարդությունից, թեմաների/նյութերի քանակից, աշխատանքի ծավալից։

Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի մինչև 7.500.000 ՀՀ դրամ։

Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար նախատեսված առավելագույն ժամկետը 3 ամիս է։ Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2019 թ-ի մայիսի 20-ն է։

ՄՆԿ մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն հայտատուներին ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ աշխատանքների ընթացքում։ Ծրագրի մասին մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?