Լրագրողական մրցույթ. «Նույն արևի տակ»

13.02.2018, Հայտարարություն

«Այո՛, երեխաները կարող են» քարոզարշավի շրջանակներում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը հայտարարում է «Նույն արևի տակ» խորագրով լրագրողական մրցույթ: Մրցույթը նպատակ ունի համախմբել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը հաշմանդամության հիմնախնդիրների լուսաբանման շուրջ, բացահայտել հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ հանրային ընկալումը և դրա հիմքում ընկած պատճառները, և ընդլայնել ոլորտի զարգացումների մասին հանրային իրազեկվածությունը։

Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել 2017 թ․ սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թ․ մարտի 10-ը ներառյալ հաշմանդամության թեմաներով պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ և առցանց պարբերականներում ներկայացված հոդվածներ:

Մրցութային նյութերին ներկայացվող պայմաններ

 

  • Նյութերը պետք է լինեն հեղինակային։
  • Նյութը պետք է պահպանեն լրագրողական էթիկայի նորմերը՝ մասնավորապես զերծ լինելով խտրական, հաշմանդամություն ունեցող անձանց արժանանապատվությունը վիրավորող բնորոշումներից։
  • Ընտրված թեմայի լուսաբանումը պետք է լինի սպառիչ և ամբողջական ու հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն:

Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկական նյութ յուրաքանչյուր անվանակարգում՝ հայերեն լեզվով:

Փորձագետներից կազմված հանձնաժողովը երեք` լավագույն հեռուստահաղորդում, լավագույն ռադիոհաղորդում, լավագույն հոդված անվանակարգերում կընտրի մեկական մրցանակակիր:
Յուրաքանչյուր անվանակարգում կհանձնվի վկայական և մրցանակ: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված դիմում-հայտի ձևը։ Առցանց պարբերականներում և հարթակներում տեղադրված նյութերը կարող եք կցել հայտին և ուղարկել հետևյալ էլ. փոստին` [email protected]՝ նամակի վերնագրում գրելով «Նույն արևի տակ»։

Մրցութային այն նյութերը, որոնք առկա չեն համացանցում, կարող են լրացված հայտի հետ միասին ներկայացվել «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն (հասցե` ք. Երևան, Ազատության 27, 3-րդ հարկ)։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թ․ մարտի 11-ն է (ներառյալ): Հայաստանյան ներկայացուցչություն Ազատության պող. 27, 3-րդ հարկ ՀՀ, ք. Երևան 0014, Հեռ.` (37410) 201014, 201025, 201029 էլ. հասցե՝ [email protected]:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար զանգահարել`010 201014 (ներքին համար՝ 107) հեռախոսահամարով՝ Արթուր Ավթանդիլյանին, կամ գրել էլ. փոստով՝ [email protected]։