Լրագրողական ցանց և միջհամայնքային մեդիատուր

10.05.2019, Հայտարարություն

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն մեկնարկում է վեց փուլից բաղկացած լրագրողական երկարաժամկետ ծրագիր, որի նպատակն է կապ հաստատել Հայաստանի բոլոր մարզերի ու մայրաքաղաքի լրագրողների միջև, կատարել մարզային այցեր, ծանոթանալ տեղի խնդիրներին և լուսաբանել դրանք։

Ծրագիրը կմեկնարկի մայիսի 24-26 Երևանում՝ եռօրյա ցանցային հանդիպմամբ, որի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերի, ինչպես նաև երևանյան լրագրողներն ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները կծանոթանան միմյանց հետ, կկիսվեն սեփական փորձով, խնդիրներով։ Հանդիպման ընթացքում մի շարք մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչներ կներկայացնեն լրագրողական ձեռնարկներ ու իրենց կողմից ստեղծված գործիքներ։ Երկրորդ և երրորդ օրերին կլինեն պանելային քննարկումներ, որոնց միջոցով անդրադարձ կկատարվի մարզային այցերի ընթացքում լուսաբանվելիք ոլորտային թեմաներին։

Ծրագրի երկրորդ փուլով հունիս֊սեպտեմբեր ամիսների ընթացքում ծրագրվում է իրականացնել եռօրյա աշխատանքային այցեր չորս մարզերում տարբեր ոլորտային ուղղվածությամբ.

  • հունիս՝ Վայոց ձորի մարզ ֊ բնապահպանություն, առողջապահություն, տուրիզմ,
  • հուլիս՝ Գեղարքունիք ֊ սեզոնային աշխատանքային միգրացիա, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռով պայմանավորված հղիությունների ընդհատում, ընտանեկան բռնություն,
  • օգոստոս՝ Շիրակ ֊ երեխաների իրավունքներ, ներառական կրթություն, մանկատներ,
  • սեպտեմբեր՝ Տավուշ ֊ սոցիալական ապահովություն, տնտեսական զարգացում սահմանամերձ գոտում։

Յուրաքանչյուր մեդիատուրի ընթացքում կանցկացվեն տվյալ թեմային վերաբերող ճանաչողական այցեր․ մասնակիցները կհանդիպեն պատկան մարմինների ու փորձագետների հետ, ինչպես նաև հնարավորություն կունենան շրջել համայնքներում՝ իրենց թեմայի լուսաբանման համար նյութեր հավաքելու նպատակով։

Մեդիատուրերին մասնակցած լրագրողները պարտավոր են հետաքննական կոմպոնենտ պարունակող առնվազն մեկ հոդված ներկայացնել կազմակերպությանը։

Ծրագրի ամփոփումը տեղի կունենա հոկտեմբերին, որի ժամանակ կընտրվեն չորս մեդիատուրերից ընտրված լավագույն 30 հոդվածները, որոնց համար կտրամադրվի հոնորար։

Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ և նախատեսված է Հայաստանի բոլոր գործող լրատվամիջոցներում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողների և օպերատորների համար։
Մասնակցելու համար լրացնել կից հայտը: Դիմումների վերջնաժամկետն է մայիսի 18-ը։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև մայիսի 21-ը և կստանան ծրագրի մասին հավելյալ մանրամասներ։

Կազմակերպությունը կհոգա մասնակիցների տեղափոխման և կեցության հետ կապված բոլոր ծախսերը։ Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52 01 08 հեռախոսահամարով։

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?