«Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթ

14.05.2018, Հայտարարություն

Դու ուսանող ես, ակտիվ մեդիա սպառող ես, բաց չես թողնում ֆեյսբուքյան լայվերը, ինսթագրամի թարմացումները, յութուբյան նորույթները, գիտես հեռուստասերիալների ժամերը, օրվա լուրերին տեղեկանալու համար ունես հստակ և վստահելի աղբյուրներ, կամ հակառակը՝ համարում ես, որ էկրանը թշնամի է, քեզ չես տեսնում եթերում, բարկանում ես սենսիացոն վերնագրերից ու չստուգված լուրերից, գուցե ընդհանրապես չունես մեդիայի կարիքը, քանի որ մեդիան հենց դու ես….

Քայլ արա, դարձի՛ր մեդիաքննադատ ու մասնակցի՛ր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթին:

Մրցույթի այս տարվա թեմաներն են`

  • Click. սենսացիոն վերնագիր          
  • Իմ քայլը ապագայի մեդիայում
  • Ուղիղ միացում դեպքի վայրից
  • Մարդիկ են մեդիան. հեղափոխության սիմվոլները

Վերոնշյալ թեմաներով քո կարծիքը, փորձը, վերլուծությունը կամ դիտարկումը կարող ես ներկայացնել հետևյալ ձևաչափերից որևէ մեկով՝

  •  Էսսե /անձնական պատմություն (մինչև 2 էջ)
  •  Վերլուծական հոդված  (մինչև 3 էջ)
  •  Տեսանյութ/աուդիոնյութ
  • Մուլտիմեդիա նյութ

Ուղարկիր քո պատմությունը մինչև սեպտեմբերի 10-ը [email protected]ves.am էլ փոստի հասցեին` նամակին կցելով նաև քո ինքնակենսագրությունը (CV):

Մասնակցել կարող են ՀՀ բուհերում և միջին մասնագիտական հաստատություններում սովորող բոլոր ուսանողները։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի վերջին: Լավագույն 3 աշխատանքները կհրապարակվեն Media.am կայքում, իսկ հեղինակները կստանան մրցանակներ և վկայագրեր:

Մրցույթը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

 

Մեկնաբանություններ

Աննա Ավետյան's picture
Յուրաքանչյուր ուսանող միայն մեկ աշխատա՞նք կարող է ուղարկել
Gegham's picture
Նման սահմանափակում չկա

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?