Դասընթաց մամուլում ատելության խոսքի նվազեցման թեմայով

13.04.2018, Հայտարարություն

«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպությունը Երևանի և Հայաստանի մարզերի 15 լրագրողների համար կկազմակերպի եռօրյա դասընթաց, հետևյալ թեմաներով

  • Ինչպես խուսափել նյութերում ատելության խոսքի և զրպարտանքի կիրառումից
  • Փաստերի ստուգման և հեղինակային իրավունքի օգտագործման տրամաբանությունը և անհրաժեշտությունը

Դասընթացից հետո մասնակիցների շրջանում կկազմակերպվի փոքր դրամաշնորհներ հայաստանյան ներկա համատեքստում սուր թեմաներով լուսաբանումներ թողարկելու համար` դասընթացից ստացած հմտություններն ու քաղած դասերը կիրառելով։

Դասընթացը տեղի կունենա Երևանում։ Բոլոր ծախսերը՝ մարզից Երևան և հետադարձ ճանապարհածախս, սնունդ և կեցություն, կհոգա «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ը։

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը (ոչ ավել քան 1 էջը)  marina.leksina@pinf.cz էլեկտրոնային հասցեին։

Մոտիվացիոն նամակը պետք է ներառի տեղեկություններ դիմողի աշխատավայրի մասին, դիմողի կողմից պատրաստվող նյութերի թեմաների նկարագրությունը, մասնակցության դիմելու պատճառը և ակնկալիքները դասընթացից։

Թերի հայտերը չեն դիտարկվի։ Խնդրում ենք Ձեր դիմումը ուղարկել անգլերենով կամ ռուսերենով։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018թ-ի ապրիլի 30-ն է։ Ընտրության արդյունքների վերաբերյալ մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2018թ-ի մայիսի 10-ը։ Դասընթացը տեղի կունենա մայիսի 26-28-ը: