Դրամաշնորհ մուլտիմեդիա ձևաչափով արտադրության համար

08.05.2019, Հայտարարություն

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են մուլտիմեդիա ձևաչափով լրագրողական աշխատանքների արտադրությանն աջակցող դրամաշնորհների բաց մրցույթ:

Մրցույթի նպատակն է խրախուսել մուլտիմեդիա ձևաչափերի օգտագործումը հանրության համար կարևոր թեմաները լուսաբանելիս (longread, webdoc, և այլ ֆորմատներ), ինչպես նաև համապատասխան գործիքների տիրապետելը՝ նյութերը վիզուալ, առավել  գրավիչ և մատչելի ներկայացելու համար։

Մրցույթին կարող են դիմել ինչպես անհատ լրագրողները, այնպես էլ ստեղծագործական խմբերն ու լրատվամիջոցները։

Դրամաշնորհի չափը կախված կլինի առաջարկի բարդությունից, թեմաների/նյութերի քանակից, աշխատանքի ծավալից։ Ծրագրի բյուջեն չի կարող գերազանցել 2 միլիոն դրամը։ Անկախ լրագրողների դեպքում բյուջեն չի ներառում ՀՀ օրենքով սահմանված հարկերն ու վճարները։

Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար նախատեսված առավելագույն ժամկետը 3 ամիս է։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2019 թ-ի մայիսի 20-ն է։ Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?