Խմբագիր/պրոդյուսերի աշխատանք ՄՆԿ-ում

13.03.2019, Հայտարարություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է փորձառու խմբագիր/պրոդյուսերի լրատվամիջոցների հետ աշխատելու համար: Խմբագիրը պետք է սերտ համագործակցի և աջակցի գործընկեր լրագրողական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքին, մասնավորապես՝ մուլտիմեդիա պատմությունների, նոր լրագրողական ձևաչափերի ստեղծմանը։

Աշխատանքի նկարագրություն և պարտականություններ

- ծրագրի մասնակից լրատվամիջոցների ստեղծագործական խմբերի հետ քննարկում է թեմաներ, գործիքներ, նյութերի ձևաչափեր, կառուցվածք և այլն,

- աջակցում է, ուղղորդում, կազմակերպում մտագրոհներ նյութերի ստեղծման նպատակով,

- առաջարկություններ է ներկայացնում ստեղծագործական թիմերին,

- վերահսկում է լրագրողական նյութերի պատրաստման գործընթացն ըստ ծրագրի մենեջերի հետ համաձայնեցված ժամանակացույցի և բովանդակության,

- խմբագրում և վերջնական արտադրության հանձնում աշխատանքը,

- անհրաժեշտության դեպքում ներկայացնում է գրավոր հաշվետվություն ծրագրի ղեկավարին,

- հաճախակի գործուղումների է գնում մարզեր (մարզային խմբագրի համար):

Պահանջվող որակավորումներ

- բարձրագույն կրթություն,

- լրագրության ոլորտում առնվազն 5 տարվա փորձ,

- մուլտիմեդիա հրապարակումներ պատրաստելու փորձառություն,

- նոր գործիքներից օգտվելու փորձ (խնդրում ենք նշել ուղեկցող նամակում),

- Հայաստանի մարզերի խնդիրների, իրավիճակի իմացություն,

- խմբագրի/պրոդյուսերի աշխատանքային փորձ,

- հայերենի գերազանց իմացություն (անգլերենը և ռուսերենը կդիտվի առավելություն),

- նորարարական մտածողություն, հաղորդակցման հմտություններ:

Խմբագիրը/պրոդյուսերը աշխատելու է նախապես հաստատված ժամանակացույցով, որը չի նախատեսում ամսական լրիվ ծանրաբեռնվածություն և ամբողջական հաստիք: Հաշվետու է ծրագրի մենեջերին:

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք [email protected] էլ․հասցեին «Խմբագիր/պրոդյուսեր» վերնագրով նամակով ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝ 

- ինքնակենսագրական/Resume,

- ուղեկցող նամակ, որը պետք է ներառի նաև մուլտիմեդիա աշխատանքի 3 օրինակների հղումներ:

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Դիմումների վերջնաժամկետը 2019 թ. մարտի 31-ն է։

Կազմակերպության մասին

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 20 տարի: Աջակցում ենք արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում ենք մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում ենք «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով կազմակերպության կայք՝ http://mediainitiatives.am/:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?