Գրադարանում. Արա Ղազարյան

20.09.2018, Գրադարանում

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Մարդու իրավունքների հարցերով փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը Yerevan.Today-ի գրասենյակում կատարծված խուզարկությունը համարում է անիրավաչափ:

Նա ասում է, որ լրագրողները ո՛չ ահաբեկիչներ են, ո՛չ էլ կազմակերպված հանցագործության համար կասկածյալներ, և պետք էր ընտրել նվազ միջամտություն ենթադրող օպերատիվ գործողություն, քան դիմակավոր անձանցով ներխուժումը.

«Լրագրողները հատուկ սուբյեկտներ են, որոնք պաշտպանված են խոսքի ազատության իրավունքով: Եվ ոչ միայն լրագրողները, այլև լրատվամիջոցի տարածքը»:

Արա Ղազարյանի կարծիքով այս ներխուժումը կարող է սառեցնող ազդեցություն թողնել թե՛ հենց այդ և թե՛ մնացած բոլոր լրատվամիջոցների վրա. «Մանավանդ եթե լրագրողները հրապարակում են այնպիսի ինֆորմացիա, որը պետական մարմիններին դուր չի գալիս»:

Նա այդ խուզարկության մեջ լրատվական դաշտը վախեցնելու նպատակ է տեսնում, քանի որ հարվածի տակ է դրվում լրատվամիջոցի արխիվը, այդ թվում նաև՝ գաղտնի: Լրագրողներին կարող են զգուշանալ ոչ միայն թացքնելով տեղեկատվական աղբյուրները, այլև չօգտվելով դրանցից:

Եվ բացարձակապես հետաքրքիր չէ, թե ում է պատկանում լրատվամիջոցը, կարևորը, որ այս քայլը վնասելու է ինֆորմացիայի ազատ հոսքին: «Դեռ չեմ ուզում ասել, լրատվամիջոցի անկախությանը»,- ավելացնում է Արա Ղազարյանը:

Դարակում

Սեպտեմբերի 23-ին Երևանում ընտրություններ են։ Հենրիկ Հանսենի «Ընտրությունների անաչառ և հավարակշռված լուսաբանում»-ը ձեռնարկ է լրագրողների համար։ Այն լի է լրագրողական նյութերի նոր գաղափարներով ու քվեարկության օրվա լուսաբանման թեմաների առաջարկներով և միանգամայն կիրառելի է տեղական խմբագրություններում։

 

Գեղամ Վարդանյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?