Դասընթաց «Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանումը» թեմայով

10.04.2019, Հայտարարություն

Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ «Հանրային լրագրության ակումբ»-ը մայիսի 2-ից մայիսի 5-ը ՀԼԱ գրասենյակում (հասցե՝ Երևան, Սարյան 12, 3-րդ հարկ) կազմակերպում է հետաքննական լրագրության դասընթաց՝ Հայաստանի փակ կառույցներում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում  և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանմամբ հետաքրքրված լրագրողների համար:

Միջոցառումը  կազմակերպվում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ համատեղ:

Դասընթացն անցկացնելու է հետաքննական լրագրության ոլորտում տարիների փորձառություն ունեցող լրագրող, Բալկանյան հետաքննական լրագրության ցանցի խմբագիր Միլորադ Իվանովիչը (Սերբիա):

Միլորադ Իվանովիչը հանդիսանում է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ), Եվրոպական հետաքննական համագործակցության (EIC) անդամ,  համաշխարհային հետաքննական լրագրության ցանցի (GIJN) համահիմնադիր:

Հետևե՛ք Ծրագրի Facebook-յան էջին՝ դասընթացավարի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար:

Դասընթացին հրավիրված են տեղական փորձագետներ, որոնք կկիսվեն իրենց փորձառությամբ և կներկայացնեն՝ Հայաստանում փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակը:

Մասնակիցները

  • կծանոթանան հետաքննություններ վարելու գործընթացին և բոլոր փուլերին՝ փակ հաստատությունների, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատությունների և հատուկ դպրոցների համատեքստում
  • կուսումնասիրեն հետաքննական լրագրության հիմնական գործիքները,  մեխանիզմները և էթիկայի կանոնները
  • կուսումնասիրեն աղբյուրների հետ աշխատանքը, վարկածների ստուգումը, փաստերի համադրումը
  • կծանոթանան Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների ներկայիս իրավիճակին
  • Մասնակիցներին կներկայացվի միջազգային լավագույն փորձի օրինակները փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման վերաբերյալ։
  • Մասնակիցներին կներկայացվի Հանրային լրագրության ակումբի հրատարակած փակ համակարգերում մարդու իրավունքների լուսաբանման վերաբերյալ լրագրողական ուղեցույցը։
  • Դասընթացի մասնակիցներին հնարավորություն կտրվի դիմել ծրագրի շրջանակներում հայտարարված հետազոտական նյութեր հեղինակելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին։  

Ունե՞ք

  • առնվազն 1 տարվա փորձ լրագրության ոլորտում
  • դասընթացի թեմայի վերաբերյալ հետաքննական լրագրողական նյութ պատրաստելու պատրաստակամություն
  • մարդու իրավունքների խնդիրների լուսաբանման փորձ

Լրացրե՛ք առցանց հայտադիմումը մինչև 2019 թ․ ապրիլի 20-ը։

 Հայտը պետք է ներառի նաև՝

  • Ձեր ինքնակենսագրականը
  • Հրապարակված մինչև երեք նյութ/հոդված մարդու իրավունքների վերաբերյալ, ներառյալ աղբյուրը/հղումը և հրապարակման ամսաթիվը։

Մասնակցությունը դասընթացին անվճար է: Կազմակերպիչները հոգում են մարզերից մասնակիցների տրանսպորտի և կեցության ծախսերը։

Կապահովվի համաժամանակյա թարգմանություն՝ անգլերենից հայերեն։

Եթե ունեք հավելյալ հարցեր, ապա կապ հաստատեք Հանրային լրագրության ակումբի հետ info@pjc.am-ի հետ էլ-փոստով, կամ զանգահարեք 012755898։

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?