Ծրագրավորման մասնագետի աշխատանք ՄՆԿ-ում

21.03.2019, Հայտարարություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը աշխատանքի է հրավիրում ծրագրավորման մասնագետի` լրատվամիջոցների աշխատանքին աջակցելու նպատակով։ Ծրագրավորման մասնագետը պետք է լրագրողական պատմությունները համապատասխանեցնի ժամանակակից մուլտիմեդիա ձևաչափերի տեխնիկական չափանիշներին և նոր գործիքներին:   

Պարտականություններ

Մասնակցում է գործընկեր լրատվամիջոցների մուլտիմեդիա պատմությունների ստեղծմանը որպես տեխնիկական մասնագետ/ծրագրավորող,

աջակցում է առցանց գործիքներից, հարթակներից (Readymag, Tilda, Adobe Spark, Medium, Wordpress, Drupal, և այլն) օգտվելու հարցում,

օգնում է մուլտիմեդիա պատմությունները համակցել լրատվամիջոցների գործող կայքերին,

անհրաժեշտության դեպքում իրականացնում է խորհրդատվություն և ներկայացնում գրավոր հաշվետվություն ծրագրի ղեկավարին:

Պահանջվող որակավորումներ

Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման, վեբ-դիզայնի բնագավառում,

առնվազն 2 տարվա համապատասխան մասնագիտական փորձ,

կայքերի պատրաստման և սպասարկման փորձ, Java, javascript, node, nodejs, php իմացություն,

կոդերի ինտեգրման, տվյալների վիզուալիզացիայի, մուլտիմեդիա գործիքների, այդ թվում՝ սոցիալական ցանցերի հետ աշխատելու փորձ (խնդրում ենք օրինակները նշել ուղեկցող նամակում),

հաղորդակցման հմտություններ տարբեր գիտելիքներ, հմտություններ և պատրաստվածություն ունեցող մարդկանց և թիմերի հետ աշխատելու համար,

ուսուցանելու, խորհրդատվության, ոչ ֆորմալ կրթական գործընթացներում աշխատելու փորձ և պատրաստակամություն,

տեղեկատվական, լրագրողական ոլորտում աշխատելու փորձը ցանկալի է:

Լեզուների իմացություն՝ հայերեն, անգլերեն (ռուսերենը ցանկալի է)։  Ծրագրավորողը աշխատելու է նախապես հաստատված ժամանակացույցով, որը չի նախատեսում ամսական լրիվ ծանրաբեռնվածություն և ամբողջական հաստիք: Պահանջվող ժամանակահատված՝ 15 ամիս։

Դիմելու ընթացակարգ

Խնդրում ենք assistant@mediainitiatives.am էլ․հասցեին «Ծրագրավորման մասնագետ» վերնագրով նամակով ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝ 

ինքնակենսագրական/Resume, որտեղ նշված լինեն նմանատիպ աշխատանքներ,

ուղեկցող նամակ:

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Դիմումների վերջնաժամկետը 2019 թ. ապրիլի  14-ն է։

Կազմակերպության մասին

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 20 տարի: Աջակցում ենք արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում ենք մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում ենք «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով կազմակերպության կայք:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?