Գրադարանում. Արման Բաբաջանյան

21.11.2018, Ընտրություններ 2018

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

«Մեդիան գաղափարների տարածման միջոց է, ոչ թե տեսակետ ունեցող»,- ասում է 1in.am կայքի ու «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր ու հիմնադիր Արման Բաբաջանյանը;

Պարզապես կար ժամանակ, որ իրենք անում էին ավելին, քան մեդիան պարտավոր էր անել. «Նախորդ ռեժիմի ժամանակ ընդդիմության չգոյությունը կամ զուսպ ներկայությունը մենք որպես լրատվամիջոց լրացրել ենք: Օրինակ, գաղափարներ ենք բերել հրապարակ, որը պիտի աներ ընդդիմությունը»:

Նա բացատրում է, որ մասնակցում է ԱԺ ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության շարքում, քանի որ հավատում է, որ շարժիչը լիբերալ ուժերն են, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» լիբերալ գաղափարներ կրող չէ:

Արման Բաբաջանյանը վստահ է, որ իր հայացքները երբեք չեն ազդել իր լրատվամիջոցի աշխատակիցների վրա: Հիմա նա հրաժարվել է հարցազրույցներ վարել ուղիղ եթերում, որպեսզի դա չդիտվի որպես չարաշահում.

«Ամեն ինչ կանենք, որ ընթերցողները չմտածեն, որ մեր լրատվամիջոցը օգտագործում ենք ի շահս»:

Նա իր հիմնադրած լրատվամիջոցի դիրքը համարում է բացառիկ ու ֆինանսապես ապահովված, կարող է թույլ տալ շռայլություն գումար վաստակել բոլոր հարթակներում՝ սոցցանցերից մինչև տեղական գովազդ, որն այնքան շատ է, որ նույնիսկ չկա հնարավորություն հավելյալ վաճառքի:

«Կոռուպցիան մեդիայում ամենավտանգավորն ու սպառնալիցն է, որովհետև շրջանառվող առաջարկներն ու գումարներն ուղղակի ապշեցնող են: Այսքան փակ ու փոքր շուկայում այդպիսի մեծ միջոցների առկայությունը մեծ վտանգներ է պարունակում»,- ասում է Արման Բաբաջանյանը:

Գեղամ Վարդանյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?